Միջոցառումներ
14-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը` Երևանում
Երևանում կայացավ 14-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը՝ «Բժշկական կրթության, հիվանդների խնամքի և բուժման նոր ուղիներ» թեմայով: Համաժողովը կազմակերպվել է ՀՀ առողջապահության նախարարության, Հայկական ակնաբուժության նախագծի, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի և ՀՀ Ակնաբույժների ասոցիացիայի համագործակցությամբ:
Ինչպես Մեդ-Պրակտիկի հետ զրույցում նշեց Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնի Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար, բ.գ.թ. Արմինե Ղարաքեշիշյանը, «սա այն համաժողովներից է, որին սպասում են բոլորը»:
– Մասնակցում են ակնաբույժներ Հայաստանի բոլոր ծայրերից: Համաժողովը նաև առիթ է՝ հանրությանը սեփական աշխատանքով հաշվետու լինելու, թե ինչ հիվանդությունների հետ ենք աշխատում, ինչ նորագույն մեթոդներ ու սարքավորումներ ունենք և այլն...
Համաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանաել հյուրեր Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ովքեր ներկայացնում են ոլորտի զարգացումների ամերիկյան փորձը: Միջոցառման բուն նպատակը արդյունավետ փորձի փոխանակում կազմակերպելն է:
ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի վարիչ, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր, ԲԿԱԳՄԱ և ՌԴ ԲՏԳԱ ակադեմիկոս Ալեքսանդր Մալայանը ներկայացրեց Հայաստանի նվաճումներն ակնաբուժության ոլորտում: Մեկ-Պրակտիկի հետ զրույցում պրոֆեսոր Մալայանը կարևորեց համաժողովի դերը հատկապես տեղեկատվության փոխանակման տեսանկյունից.
– Անցկացված յուրաքանչյուր տարվա համաժողովից հետո արդյունքներն ու նշանակությունը դառնում են ակնահյտ: Այս տարի նկատում ենք ավելի շատ երիտասարդ ակնաբույժների մասնակցություն համաժողովին, ովքեր մեծապես հետաքրքրված են քննարկվող թեմաներով: Համաժողովը մշտապես հարուստ է լինում նորություններով, որոնք ունեն գործնական կիրառություն:
Համաժողովի ընթացքում ներկայացվեց մեր ամենավերջին ծրագրերից մեկը: Այն վերաբերում է երեխաների ցանցաթաղանթի բնածին արատներին: Թեմային նվիրվեց առանձին նիստ՝ ամփոփելով արդյունքները:
Մեր կենտրոնը կարող է հպարտանալ, որ այսօր կիրառում է ակնաբուժության ոլորտում բոլոր նորագույն մեթոդները և քայլում է ժամանակի պահանջին համահունչ: Այս հանգամանքը ո՛չ միայն նպաստում է նրան, որ տարեցտարի պակասում է մեր պացիենտների արտահոսքը Հայաստանից, այլև արտասահմանից են շատերը մեզ մոտ գալիս՝ բժշկվելու: Կարծում եմ՝ մեծապես աճել է մեր բնակչության վստահությունը ակնաբուժության հանդեպ:
Մեդ Պրակտիկը զրուցեց նաև Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) հիմնադիր նախագահ, Կալիֆորնիայի համալսարանի դոցենտ Ռոջեր Օհանեսյանի հետ, ով համաժողովի շրջանակում ներկայացրեց ՀԱՆ կրթական նոր ծրագիրը:
– Այս նախաձեռնության նպատակն է նպաստել հայ երիտասարդ ակնաբույժների կրթությանը և մասնագիտական փորձառություն ձեռք բերելուն ԱՄՆ-ում ու Եվրոպայում, իսկ այնուհետև այդ գիտելիքները Հայաստանում ներդնելուն:
Կարծում եմ, որ այս համաժողովն արդեն տարիներ շարունակ ապացուցում է իր հաջողվածությունը՝ յուրաքանչյուր անգամ բացահայտելով նոր ներուժ: Համոզված եմ, որ Հայաստանը բժշկության ոլորտում մեծ աճ ու հաջողություններ գրանցող երկիր է: Այսօր ես տեսնում եմ, որ ոլորտը բավականին զինված է նաև նորագույն սարքավորումների տեսանկյունից:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն